Գլխավոր Լուրեր Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ

Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ

0
0

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի երկրորդ տուրում մրցեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ։

Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց։ Պարտիան ավարտվեց 53-րդ քայլում։ Առաջին տուրում Լևոնը նույնպես խաղաղ ելքով էր ավարտել պարտիան՝ միավորը կիսելով ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։

Երկրորդ տուրում կայացել են հետևյալ խաղերը․

Վիշվանաթան Անանդ — Մագնուս Կառլսեն՝ ոչ-ոքի

Ֆաբիանո Կարուանա — Յան Նեպոմնեշիյ՝ ոչ-ոքի

Անիշ Գիրի — Լևոն Արոնյան՝ ոչ-ոքի

Սերգեյ Կարյակին — Լիրեն Դինգ՝ ոչ-ոքի

Շախրիյար Մամեդյարով — Հիկարու Նակամուրա՝ ոչ-ոքի

Մաքսիմ Վաշիե-Լագրավ — Սո Ուեսլի՝ ոչ-ոքի

Երրորդ տուրում Լևոն Արոնյանը մրցելու է Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ։ 49-ամյա շախմատիստը ներկա պահին մրցաշարի միանձնյա առաջատարն է։