Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Արոնյանի կնոջն ու նրա ուղեկիցներին թուրքերը հետապնդել են հայկական շապիկի պատճառով

    Արոնյանի կնոջն ու նրա ուղեկիցներին թուրքերը հետապնդել են հայկական շապիկի պատճառով

    Արոնյանի կնոջն ու նրա ուղեկիցներին թուրքերը հետապնդել են հայկական շապիկի պատճառով
    Հոկտեմբեր 8, 2018 17:00 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին ֆեյսբուքում տեսանյութ ու գրառում է հրապարակել, որում պատմել է Թուրքիայում իր հետ տեղի ունեցած վտանգավոր դեպքերի մասին։ «Ես տվեցի իմ շապիկը Գարեգինին։ Խնդրեցի, որ պահի իր մոտ, մինչև այն ինձ պետք լինի։ Երբ անցնում էինք սահմանային անցակետով, նրանք 3 անգամ խուզարկեցին Գարեգինին ու գտան շապիկը նրա մոտ։ Հարցրեցին` սա ի՞նչ է։ Այստեղ բացի թուրքքկան դրոշից այլ բան չի կարող լինել։ Նրանք հիմնականում զայրացան այդ շապիկի վրա»,– պատմում է Արիանա Կաոիլին` ներկայացնելով, իր` Հայաստանի դրոշի գույներով ու «Հայաստան» գրությամբ շապիկի շուրջ թուրքական իշխանությունների հետ ունեցած խնդիրները։

    Երևան Տոնավաճառ
    Նա նշում է, որ վտանգից խուսափելու համար ստիպված է եղել այդ շապիկը կրել միայն ցուրտ օրերին, այն էլ` անձրևանոցի տակ, որպեսզի չերևա։

    «Մի քանի կիլոմետր անց մենք տեսանք գյուղին մոտեցող տանկեր։ Արդեն մթնում էր, որոշեցինք մնալ այդտեղ գիշերելու, քանի որ ճանապարհը վտանգավոր էր։ Տեղաբնակները մեզ զգուշացրեցին, որ թուրք ոստիկաններն իրենց հարցրել են հայ հեծանվորդների մասին։ Ոչ ոք չէր ուզում մեզ օգնել, գիշերակացի տեղ չէին տալիս»,– ասում է նա։

     


    Նման թեմաներ

    scroll to top