Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 482.74   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 570.65   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 488.60   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 649.33   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.24   
  •  GEL   Առք` 176.00   Վաճառք` 196.00   ՀՀ ԿԲ` 188.57   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Արփինե Հովհաննիսյանը Վենետիկում ՀՀ ընտրություններից է խոսել

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկում ՀՀ ընտրություններից է խոսել

Հունիս 19, 2017 18:11 Լուրեր, Քաղաքական A+ / A-

arphine-hovhannisyan-n83725-1

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո, ինչպես նաեւ ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մասին կարծիքի մշակման աշխատանքների ընթացքը:

Փորձագետները, դրական գնահատելով «ՀՀ սահմանադրական դատարանի մասին» օրինագիծը, մասնավորապես անդրադարձել են օրենքի նախագծում տեղ գտած առավել առանցքային խնդիրներին եւ նշել, որ որոշ դրույթներ հստակեցման եւ կատարելագործման անհրաժեշտություն ունեն:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել կարծիքի համար` ընդգծելով, որ Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը դառնում է լավ ավանդույթ: Նա հավաստիացրել է, որ կարծիքում տեղ գտած առաջարկությունների ճնշող մեծամասնությունը կիրացվի օրենքի նախագծի մեջ: Վենետիկի հանձնաժողովը որոշել է հաստատել կարծիքը:

Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների լույսի ներքո ներկայացրել է Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կարծիքների հետագա զարգացումները եւ նշել, որ ընտրություններն առավելապես անցկացվել են անձի հիմնարար իրավունքների եւ ազատությունների պահպանմամբ, ինչն արձանագրվել է միջազգային դիտորդների կողմից: Առաջին անգամ այս ընտրությունների ժամանակ կիրառվել են ընտրողների գրանցման էլեկտրոնային սարքեր, տեսախցիկներ են տեղադրված եղել մեծ ընտրատեղամասերում, ինչը թույլ է տվել առցանց հետեւել ընտրությունների ընթացքին:

Վերջում Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ կարծիքի մշակման աշխատանքների ընթացքին: Կարծիքի նախագիծը մշակող փորձագետները հայտնել են, որ հունիսի 15-ին հանդիպել են Արփինե Հովհաննիսյանի հետ եւ արդյունավետ քննարկում են ունեցել օրենսգրքի նախագծի առանցքային կարգավորումների վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովը որոշել է լիազորել փորձագետներին նախքան հոկտեմբերյան նստաշրջանում օրենսգրքի վերաբերյալ կարծիքի հաստատումը, դրա նախագիծը տրամադրել հայաստանյան կողմին:

Նման թեմաներ

scroll to top