Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Clear
Home » editorial » Արսեն Սաֆարյանի նվիրած առանձնատունն ու կնոջ գոհունակության առիթը (լուսանկարներ)

Արսեն Սաֆարյանի նվիրած առանձնատունն ու կնոջ գոհունակության առիթը (լուսանկարներ)

Սեպտեմբեր 10, 2017 23:32 editorial, Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

1504950704_7877790_ts1504962932

Սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը` ծննդավայրի, ընտանիքի, հեղինակային երգերի, սպասվելիք մենահամերգի, ծովափնյա հանգստի, իր եւ եղբոր` Արթուրի կառուցած առանձնատան, այն նվիրելու, երեխաների դժգոհությունների եւ դրան ի պատասխան` կնոջ՝ Սաթենի գոհունակ ժպիտի մասին, BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում:

- Քանդակագործությունն ու սպորտը հոգեհարազատ էին Ձեզ, բայց ընտրեցիք երգչի ճանապարհը։ Ինչպե՞ս եղավ։
-Ոչինչ պլանավորված չի եղել: Փոքր հասակում շատ հետաքրքրասեր երեխա եմ եղել, սիրել եմ նկարչությունը, զբաղվել եմ սպորտով, իսկ քանդակագործությունը առանձնահատուկ ձեւով եմ սիրել։ Ժամանակի հետ այնպես ստացվեց, որ զբաղվեցի եւ սպորտով, եւ քանդակագործությամբ, եւ նվագում էի կիթառ։ Ընդունվելով Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, Հրազդանից եկա Երեւան։ Երեւանը այդ ժամանակ մեծ քաղաք էր։ Դե, պատկերացրեք, մենակ տղա` մեծ քաղաքում. հեշտ չէր, բայց քիչ ժամանակում կարողացա ունենալ իսկական ընկերներ, նույնիսկ ավագ ընկերներ։ Իսկ ինչո՞ւ սկսեցի երգել, որովհետեւ առաջին հերթին ինձ աշխատանք էր պետք։ Շատ դժվար տարիներ էին, պատերազմը նոր էր ավարտվել, եւ հարկավոր էր աշխատել, ապրել։ Գնացի «Ամադեուս» երաժշտական ակումբ, որն այդ ժամանակ միակ ակումբն էր, եւ այնտեղ շատ անվանի երգիչներ են երգել։ Իմ առաջին երգը՝ «Բայց դու չես գալիս»- ը, ստեղծվեց, իսկ նպատակն աշխատանքն էր. ես երբեք մեծ բեմեր չեմ երազել։ Ընդունվեցի աշխատանքի, իսկ հետագայում նոր արդեն ընդունվեցի Երգի պետական թատրոն… Ասես մի բան ինձ բերեց ու հասցրեց այդտեք: Սնահավատ չեմ, բայց կարծում եմ` մի բան կար, որ ես հասա այստեղ(ժպտում է,-հեղ.):

- Երգի թատրոնն ի՞նչ տվեց Ձեզ։
- Ինձ համար կրթական շրջան էր: Այն ինձ տվեց ամեն ինչ` մտածողությունից, բեմական պահվածքից ու խոսքից մինչեւ բարձրախոսը պահելու էթիկա։ Դրա համար էլ մինչեւ այսօր Արթուր Գրիգորյանին իմ ուսուցիչն եմ համարում։

-2000-ին արդեն որոշեցիք անհատական գործունեություն ծավալել։ Ի՞նչը խթան հանդիսացավ։
-Սովորեցի, այդ ամենն իմ մեջ եփվեց ու մի նոր բանի հիմք դարձավ: Եթե վերեւից տրված է շնորհ մեղեդի ստեղծելու, որը չի եղել, չես հանդիպել, ստեղծում ես, ու այն դառնում է քոնը։

-Ձեր մեղեդիի մեջ ունեք միայն Ձեզ հատուկ գույներ, յուրահատուկ ոճը։ Ինչպե՞ս է հաջողվել։ 

-Ամեն ինչ մարդու ներսով է անցնում, դուրս գալիս, հետո արդեն խմորվում է երաժշտական նախասիրության, ճաշակի հետ։ Մարդիկ կան, առաջնային տեղ են տալիս երաժշտությանը, ես առաջնահերթ կարեւորում եմ խոսքերը։ Միշտ ասում եմ` ես չեմ երգում երգը, երգում եմ խոսքերը։ Առանց խոսքի երգը պատրաստ չէ: Հաճախ թվում է` երաժշտությունը կա, ուրեմն երգն արդեն պատրաստ է, բայց էդպես չէ։

-Համերգներ եք հաճախ ունենում Արցախում։ Ծննդավայր լինելու հե՞տ է կապված։
-Համ էլ (ժպիտ-հեղ.): Ինչ էլ անենք Արցախի համար, քիչ է։ Հայաստանը միայն Երեւանը չէ: Ես միշտ իմ երեխաների հետ հանգստանում եմ այնտեղ: Երեխան պետք է բացի համակարգչային խաղերից, իմանա, թե գյուղն ինչ է, սար բարձրանալն ինչ է, վազելը, գետում լողալն ինչ է։ Պետք է իմանա։ Արցախում բարեգործական համերգները տեւեցին տասն օր, օրվա ընթացքում` երկու համերգ, կեսօրին՝  մոտակա զորամասում, երեկոյան` տվյալ շրջանի շրջկենտրոնում։ Հետաքրքիր էր Ստեփանակերտի մենահամերգը: Այն բարեգործական չարեցի, որովհետեւ տեղի մարդիկ ունեին տոմսը գնելու հնարավորություն։ Երկու օր իրար հետեւից մենահամերգ ունեցա, առաջին օրվա հասույթը փոխանցվեց մանկատուն, երկրորդ օրվանը՝ ծերանոց։

-Չորս ձայնասկավառակ, երեսունից ավելի տեսահոլովակ։ Ինչպե՞ս։):
- Այդ թվերը շատ չեն, ավելին կարող էր լինել։ Իրականում ես միշտ ասել եմ, որ ամբողջ ներուժով երբեք չեմ աշխատել: Պատկերացնում եմ, եթե ողջ էներգիայով աշխատեի, ինչ արդյունք կարող էր լինել: Հիմա արդեն փորձում եմ այդպես աշխատել։ Ինչքան երգում եմ, այնքան զգում եմ, թե ինչքան բան չեմ երգել։

- Ընտանիքի հայր, ամուսին, զավակ եւ սիրված երգիչ։ Ստացվո՞ւմ է համատեղել։
-Իհարկե, որքանով կարողանում եմ, փորձում եմ շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս: Այն ժամանակ միայն կինս էր դժգոհում, հիմա արդեն տղաս էլ: Եվ կինս շատ ուրախ է այդ առիթով. իր սրտով է, չէ՞ որ արդեն իր բանակը մեծացել է (ծիծաղ-հեղ.): Ծնողներիս համար վերջերս առանձնատուն կառուցեցինք։ Արթուրը՝ եղբայրս, ով նաեւ երգերիս խոսքերի մեծ մասի հեղինակն է, շատ է ինձ օգնել ամեն հարցում։ Իրար հետ կառուցեցինք այդ տունը, ծառ չէ, ծառեր տնկեցինք (ծիծաղ-հեղ.):

-Մանկության, պատանեկության հետաքրքիր դրվագներ, որոնք չեն մոռացվի։
-Մանկությունից սահնակս եմ հիշում, շատ փոքրիկ սահնակ էր: Թե ինչպես էինք սահում ձմռան ցրտին մեր բակում: Պատանեկությունից հիշում եմ դպրոցական մեր մաքուր հավաքույթները, որտեղ ինչ-որ մեկը մյուսին հավանում էր, սիրում էին իրար` պարզ ու մաքուր: Այդ երազկոտ հավաքույթներն եմ հիշում, անգամ, եթե լույսերն անջատում էին, մոմերն էինք վառում, ոչինչ չէր խանգարում մեզ, ես էլ կիթառ էի նվագում։ Եվ հիմա, երբ հիշում եմ այդ հավաքույթները, անընդհատ ժպտում եմ (հիմա էլ է ժպտում,-հեղ.):

-Իսկ հասցրե՞լ եք ամռանն ընտանիքով հանգստանալ։
- Այս տարի առաջին անգամ ընտանիքով գնացինք հանգստի՝ Հունաստան: Ինչի եմ ասում` առաջին, որովհետեւ երկար ժամանակ է, ինչ չէինք հանգստացել։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top