Գլխավոր Լուրեր Արսեն Թորոսյանը՝ Դավիթ Սանասարյանի մեղադրանքի մասին

Արսեն Թորոսյանը՝ Դավիթ Սանասարյանի մեղադրանքի մասին

2
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ մեղադրանքի մասին: Նա ասաց, որ ավելացնելու ոչինչ չունի:

Նախարարը հավաստիացրեց՝ հեմոդիալիզի սարքավորումներ ներկրելու մենաշնորհ չկա:

Ինչո՞ւ Դավիթ Սանասարյանին պաշտոնից չհեռացրեց Նիկոլ Փաշինյանը՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, իսկ Արսեն Թորոսյանը իր տեղակալ Արսեն Դավթյանին, որը մեղադրվում է կաշառք վերցնելու համար, ազատվեց աշխատանքից նախարարի որոշմամբ: Թորոսյանն ասաց՝ փոխնախարարի պաշտոնը հայեցողական է, ցանկացած պահի կարող է ազատվել: