Գլխավոր Լուրեր Արսեն Թորոսյանը հանդիպել է առաջին ՄՌՏ սարքի հայ հեղինակի հետ

Արսեն Թորոսյանը հանդիպել է առաջին ՄՌՏ սարքի հայ հեղինակի հետ

1
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հայազգի աշխարհահռչակ գիտնական և մագնիսական ռեզոնանսային ախտորոշման (ՄՌՏ) առաջին սարքի հեղինակ Ռեյմոնդ Դամադյանին:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, ամերիկաբնակ հայազգի գիտնականը ներկայացրել է ուղղահայաց ՄՌՏ սարքավորման ներդրմամբ պայմանավորված մի շարք նոր հնարավորությունները բժշկության մեջ: Նա նշել է, որ նյարդադեգեներատիվ հիվանդությունները տեսանելի և ախտորոշելի են դարձել իր այդ գյուտի շնորհիվ:

Պրոֆեսոր Դամադյանը օրինակներ է բերել, թե այդ սարքի շնորհիվ ինչպես են Պարկինսոնի հիվանդություն ունեցողներն ու ցրված սկլերոզով հիվանդները ստացել առավել ճշգրիտ ախտորոշում, որի շնորհիվ կազմակերպվել է ավելի արդյունավետ բուժում` կարճ ժամկետներում:

«Նյարդադեգեներատիվ հիվանդությունների բուժումը հեղափոխականացնելու ուժն ուղղահայաց ՄՌՏ սարքի ձեռքում է գտնվում», – շեշտել է Ռայմոնդ Դամադյանը:

Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել հայազգի գիտնականին նման գյուտի և բժշկական նշանակալի ձեռքբերման համար, ինչպես նաև կարևորել է ուղղահայաց ՄՌՏ սարքի ներդրումը բժշկության մեջ և նշել, որ ուրախ կլինի, եթե այդ սարքը օգտագործվի նաև Հայաստանում: