Գլխավոր Լուրեր Արսեն Թորոսյանը հրապարակել է որդու լուսանկարն ու բարի լուր հայտնել

Արսեն Թորոսյանը հրապարակել է որդու լուսանկարն ու բարի լուր հայտնել

1
0

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հայկական ընտանիքում 15-րդ երեխան է ծնվել. տեսանյութ
«Ամփոփելով ծնելիության ցուցանիշները 2019 թվականի առաջին կիսամյակի համար և համեմատելով դրանք 2018-ի հետ, կարող ենք արձանագրել, որ նվազման միտումը դանդաղում է և եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ»,- գրել է նա։

Նախարարի ներկայացրած վիճակագրության համաձայն` 2018-ի առաջին կիսամյակի նվազումը 2017-ի համեմատ եղել է 4.9%, իսկ 2019-ի նվազումը 2018-ի համեմատ՝ 0.9%։

«Այս ցուցանիշները իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է մեր կառավարությունը հեղափոխությունից հետո»,- նշել է Թորոսյանը

Ի դեպ, նախարարը գրառմանը կից հրապարակել է որդու` Գևորգի` վեց տարի առաջ արված լուսանկարը։