Գլխավոր Լուրեր Արսեն Թորոսյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ

Արսեն Թորոսյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ

4
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը եւ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանըհուլիսի 27-ին այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Վանաձորի մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանի եւ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Վանաձորի բժշկական կենտրոնում, տեղեկացել ընթացիկ աշխատանքներին։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի շրջանակներում բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ամբողջությամբ կահավորված վիրասրահներով, տրամադրվել են ինտենսիվ թերապիայի եւ լաբորատորիայի համար նախատեսված սարքերով, գործում է հեմոդիալիզի ծառայությունը, ինչպես նաեւ հատկացվել է անգիոգրաֆ, համակարգչային շերտագրման սարք, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման շարժական եւ ստացիոնար սարքեր, տրեդմիլ սարքը եւ հոլտեր համակարգ, որոնք նախկինում չեն եղել Լոռու մարզում: Այժմ նորագույն սարքերի շնորհիվ մարզի բնակիչները հնարավորություն ունեն տեղում ստանալու ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ:

Շրջայցի ժամանակ Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ժամանակակից անգիոգրաֆիկ սարքի գործակմանը՝ սրտի ստենտավորման պրոցեսին:

Նախարարը շփվել է նաեւ հիվանդների հետ, որոնք ողջունել են առողջապահական ոլորտում կատարվող բարեփոխումների առիթով, եւ շնորհակալություն հայտնել մարդակենտրոն քաղաքականության համար:

Այցը եզրափակվել է մարզային բժշկական հաստատությունների տնօրենների հետ հանդիպումով: Հարցուպատասխանի արդյունքում` տնօրենները ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ առաջարկները: