Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Արսենալ-Ղարաբաղ խաղին Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն ժամանել է Հայաստան

    Արսենալ-Ղարաբաղ խաղին Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն ժամանել է Հայաստան

    Արսենալ-Ղարաբաղ խաղին Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն ժամանել է Հայաստան
    Հունվար 3, 2019 22:03 Լուրեր, Հասարակություն, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի` «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի վերջնամասում Արցախի դրոշով և Մոնթեի նկարով շապիկով խաղադաշտ ներխուժած հայ երկրպագուն՝ Սպարտակը, ժամանել է Հայաստան:

    Հայաստանի հավաքականի երկրպագուների` «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման հիմնադիր-նախագահ Սերգեյ Ջանջոյանը լուսանկար է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից և հետևյալ գրառումը կատարել. «Արժանի ընդունելություն մեր տղուն: Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Սպարտակը Հայաստանում է»:

    Հիշեցնենք՝ Սպարտակը վազել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմը, որը նստած է եղել պահեստայինների նստարանին, սակայն անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել էին:


    Նման թեմաներ

    scroll to top