Գլխավոր Լուրեր «Արսենալի» երկրպագուներն ընտրել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին

«Արսենալի» երկրպագուներն ընտրել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին

0
0

Լոնդոնի «Արսենալն» ընտրել է 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Քվեարկության արդյունքում մրցաշրջանի համար լավագույնն է ճանաչվել ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը: Քվեարկողների 35 տոկոսը հենց Լյակազեթին է ընտրել: Հարձակվողը 46 հանդիպում է անցկացրել «զինագործների» կազմում՝ խփելով 18 գնդակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն շնորհավորել է Լյակազեթին` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ: