Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի». առաջին տուրի կենտրոնական հանդիպումը

    «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի». առաջին տուրի կենտրոնական հանդիպումը

    «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի». առաջին տուրի կենտրոնական հանդիպումը
    Օգոստոս 11, 2018 17:35 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի կենտրոնական հանդիպումը  կլինի «Մանչեսթեր Սիթիի» և նորացված «Արսենալի» հանդիպումը: Լոնդոնյան ակումբը 20 տարվա մեջ  առաջին անգամ կսկսի մրցաշրջանը՝  առանց Արսեն Վենգերի: Արդյո՞ք Ունայ Էմերին ինչ-որ նոր շունչ կտա թիմին  և կկարողանա թիմի հետ նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը: Նյութը ներկայացնում է 168․am-ը։ 

    «Արսենալ»

    Ի տարբերություն «Չելսիի»՝ «Արսենալը» նման չէ վերակենդանացման կարիք ունեցող խորտակվող թիմի; Լոնդոնցիները ոչ միայն պահպանեցին ակումբի հիմքը, այլև համալրեցին կազմն ուժեղ ֆուտբոլիստներով: Հենրիխ Մխիթարյանի «Արսենալը» մրցաշրջանին նախապատրաստվելիս մասնակցեց ընկերական մրցաշարի և բավականին հաջող արդյունքներ գրանցեց:

    Չեմպիոնի դեմ առաջին տուրի խաղում «Արսենալը» չի կարող դաշտ դուրս բերել 4 հիմնական խաղացողի: Դաշտ դուրս չեն գա վնասվածքներ ստացած Լորան Կոսելնին և Սեադ Կոալշինացը: Հարցականի տակ է Աարոն Ռեմսիի և Նաչո Մոնրելաի մասնակցությունը:

    Լոնդոնյան ակումբի պաշտպանությունում խաղալու են  Հեկտոր Բելյերինը, Սոկրովիս Պապաստատոպուլոսը և Շկոդրան Մուստաֆին: Ամենայն հավանականությամբ, խաղին կմասնակցեն նաև Հենրիխ Մխիթարյանը, Լյակազետը, Օբամեյանգը, Օզիլը և Լուկաս Տորեյրան:

    «Մանչեսթեր Սիթի»

    Մանչեսթերյան ակումբի կազմի մեծ մասը մասնակցում էր Աշխարհի առաջնությանը, այնպես որ, մրցաշրջանի նախապատրաստությանը նրանք ուշ են միացել: Ընկերական մրցաշարում ևս թիմի միայն մի մասը կարողացավ մասնակցել: Հիմա արդեն բոլոր ֆուտբոլիստները միացել են թիմին: Խաղին չեն կարողանա մասնակցել միայն  պաշտպաններ Դանիլոն, Ֆիլիպ Սանդլերը և Մանգալան:

    Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» սուպերգավաթային խաղում  նույնիսկ առանց  մի քանի առանցքային խաղացողների կարողացավ հաղթել «Չելսիին» 2:0 հաշվով:  Երկու գոլերն էլ հեղինակեց Սերխիո Ագուերոն:

    Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

    • «Արսենալի» անպարտելիության շարքը հավասար է 6 խաղի
    • Լոնդոնցիները գոլ են խփել վերջին 8 խաղերում
    • «Մանչեսթեր Սիթին»նախորդ 10 խաղերից երկուսում պարտվել է
    • «Մանչեսթեր Սիթին» «Արսենալին» հաղթել է վերջին երեք խաղերում

    Մասնագետները նշում են, որ այս մրցաշրջանում «Արսենալն» ավելի լուրջ և ուժեղ թիմ  է, քան վերջին առաջնություններում: Հետևաբար, «քաղաքաբնակների» համար հեշտ չի լինելու լոնդոնցիների հետ խաղը:

    Մյուս կողմից, չնայած «Արսենալի» նորացված կազմին՝  «Մանչեսթեր Սիթին» դեռևս մի փոքր ավելի ուժեղ է, քան զինագործները:

     

    Նման թեմաներ

    scroll to top