Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Rain
    15°
    Home » Լուրեր » Արսենալը պարտվեց դերբիում (տեսանյութ)

    Արսենալը պարտվեց դերբիում (տեսանյութ)

    Արսենալը պարտվեց դերբիում (տեսանյութ)
    Փետրվար 10, 2018 18:53 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Տոտենհեմին»:

    Հանդիպումն անցավ տանտերերի փոքր առավելությամբ: Առաջին խաղակեսում հավասար պայքար ծավալվեց: Երկրորդ կեսի մեկնարկում Պոչետինոյի ֆուտբոլիստները կարողացան բացել խաղի հաշիվը:

    49-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը:

    Այս գոլը միակն էր հանդիպման ընթացքում, որը հաղթանակ պարգևեց «խթաններին»:

    Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում խաղը սկսեց մեկնարկային րոպեներից: 29-ամյա կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրեց 64 րոպե և փոպարինվեց: Մխիթարյանն իր տեղը զիջեց Ալեքսանդ Լյակազետին:

    Խաղավերջում ֆրանսիացին լավ հնարավորություն ուներ փրկելու իր թիմին, սակայն հարձակվողը լավ դիրքից չկարողացավ գրավել Լյորիսի պաշտպանած դարպասը:

    Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» 52 միավորով 3-րդն է: «Արսենալը» մնաց իր 45 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

    «Տոտենհեմ»-«Արսենալ»՝ 1:0

    Գոլը՝ Քեյն (49)

    Նման թեմաներ

    scroll to top