Գլխավոր Լուրեր «Արսենալի» երկրպագուները պատրաստվում են տհաճ անակնկալ մատուցել Ադրբեջանին

«Արսենալի» երկրպագուները պատրաստվում են տհաճ անակնկալ մատուցել Ադրբեջանին

6
0

«6000 ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐ ԲԱՔՎՈՒՄ։ ԵԹԵ ՈՉ 12000․․․

«Արսենալի» երկրպագուները պատրաստվում են տհաճ անակնկալ մատուցել Ադրբեջանին, եթե նրանց թիմի հայ կիսապաշտպանը չմասնակցի եզրափակիչ խաղին։ Բոլոր 6 հազար բրիտանացիներին առաջարկվում է վերցնել մարզադաշտ Մխիթարյանի լուսանկարով դիմակներ եւ կրել դրանք, հատկապես խաղի 7 եւ 77-րդ րոպեներին (Մխիթարյանը խաղում է «Արսենալում» 7 համարի համազգեստով): Ճանաչելով բրիտանացիներին, կարելի է ենթադրել, որ հանուն համերաշխության այդ ֆլեշմոբին կմիանան նաեւ «Չելսիի» 6 հազար երկրպագուները, կրկնապատկելով Բաքվի խայտառակությունը։ ՀՀ ՖԱՖ-ը եւ ԱԳՆ եզակի հնարավորություն ունեն բարձրաձայնելու աշխարհով մեկ մեր դիրքորոշումը եւ Ադրբեջանի պետական ֆաշիզմի հարցը։ Լռությունը ապիկարություն եւ ապուշություն է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը հղում անելով Newsarmenia կայքին:

տիգրան