Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Արսենալն արձագանքել է սկանդալային տեսանյութին

    Արսենալն արձագանքել է սկանդալային տեսանյութին

    Արսենալն արձագանքել է սկանդալային տեսանյութին
    Դեկտեմբեր 7, 2018 20:52 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունն արձագանքել է ալկոհոլի ու զվարճացնող գազի օգտագործմամբ երեկույթի մասին լուրին, որը մրցաշրջանի մեկնարկից առաջ կազմակերպել էին թիմի մի քանի ֆուտբոլիստներ:

    Երևան Տոնավաճառ

    «Ֆուտբոլիստների հետ միջադեպի վերաբերյալ զրույց տեղի կունենա, որի ընթացքում նրանց կհիշեցվի իրենց պատասխանատվության ու պարտականության մասին՝ որպես ակումբի ներկայացուցիչներ»,- «Արսենալի» հայտարարությունը մեջբերում է Sky Sports-ը:

    Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «զինագործների» 12 ֆուտբոլիստ ամռանը խնջույք էր կազմակերպել, որին նաև մոտ 70 աղջիկ էր ներկա եղել:

    Խնջույքի ընթացքում մարզիկներն օգտագործել էին շամպայն, օղի և սկոտչ, ինչպես նաև զվարճացնող գազ: Նշվում էր, որ այդ գազն օգտագործել էին Ալեքսանդր Լակազետը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Մեսութ Օզիլը, Սեադ Կոլաշինացն ու Մատեո Գենդուզին:


    Նման թեմաներ

    scroll to top