Գլխավոր Լուրեր Արշավ ընդդեմ ԱԱԾ տնօրենի. Սանասարյանի ընկերներն անցել են բացահայտ հարձակման

Արշավ ընդդեմ ԱԱԾ տնօրենի. Սանասարյանի ընկերներն անցել են բացահայտ հարձակման

9
0

Տևական ժամանակ մամուլի առաջին էջերից չիջնող թիվ մեկ թեման ՀՀ պետական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Դավիթ Սանասարյանի և իր երկու աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած քրեական պատմությունն էր: ՊՎԾ աշխատակիցները փորձել էին իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելով հեմոդիալիզի ապարատներ մատակարարելու մրցույթում հաղթել, որին, ըստ արդեն առաջադրված մեղադրանքի՝ մասնակցություն է ունեցել Դավիթ Սանասարյանը:

ՀՀ ԱԱԾ-ն Սանասարյանին երեկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք առաջադրեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ստորագրեց որոշում, որ Սանասարյանը քննության փուլում չի աշխատի այդ պաշտոնում: Եվ այսպես, երբ նոր Հայաստանում ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրում «հեղափոխության զավակներից» մեկին, միանգամից դառնում է թիրախավորված:

Արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական կայքերում արշավ է սկսել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, Դավիթ Սանասարյանի ընկերները, հիմնականում «Բաց հասարակության հիմնադրամներից» դրամաշնորհներ ստացող ակտիվիստները բացահայտ հարձակման են անցել Արթուր Վանեցյանի դեմ:

Ամենաակտիվ իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, օրինակ՝ փորձում է հանրային կարծիք ստեղծել այն մասին, թե իբր ԱԱԾ-ում եղել են չարաշահումներ, իսկ Սանասարյանն էլ դա ցանկանում էր բացահայտել: Իոաննիսյանը պարզապես մոռանում է անկեղծ ասել, որ եթե ԱԱԾ-ում չարաշահում է եղել, իսկ շուրջ մեկ տարի պաշտոնավարող Սանասարյանը այն բացահայտել չի կարողացել, ուրեմն Սանասարյանն իր տեղում չի եղել: Բայց Իոաննիսյանն իր այդ գրառումներով այլ նպատակ ունի՝ վարկաբեկել ուժային կառույցին, որի ուսերին է դրված նախորդ ռեժիմի տարիներին թալանվածը հետ բերելու ծանր բեռը:

Հիմա եկեք իրերին նայենք այնպես, ինչպես իրականում կա: Կա հարուցված քրեական գործ, կա կալանավորված մեղադրյալ, և կան մեղադրյալներ, որոնց խափանման միջոցը կալանքը չէ: Սանասարյանի գործը պետք է րոպե շուտ իջեցնել քաղաքական հարթությունից և ֆեյսբուքյան գրառումների մակարդակից: Սանասարյանի գործը պետք է դիտարկվի միայն և միայն իրավական մակարդակում: