// //

Երեքշաբթի , 26 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արտահանման պոտենցիալը չենք կարողանում իրագործել

    Արտահանման պոտենցիալը չենք կարողանում իրագործել

    Արտահանման պոտենցիալը չենք կարողանում իրագործել
    Մարտ 15, 2019 13:03 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Ստանդարտների բարձրացումը մեր արտադրանքի համար հնարավորություն կտա իրագործել մեր կառավարության առանցքային ծրագրային դրույթներից մեկը։ Այս մասին սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված գիտաժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Ստանդարտների բարձրացումը մեր արտադրանքի համար հնարավորություն կտա իրագործել մեր Կառավարության առանցքային ծրագրային դրույթներից մեկը, որն ամփոփված է Կառավարության ծրագրի նախաբանում:

    Մենք ասել ենք, որ պատկերացնում ենք Հայաստանի տնտեսությանը՝ որպես արտահանմանը միտված: Եթե նայենք իրավական դաշտը, կտեսնենք, որ արտահանման հսկայական պոտենցիալը չենք կարողանում իրագործել մի պարզ պատճառով. արտադրանքը չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնք ընդունված են ԵՄ-ում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, ԵԱՏՄ երկրների այլ տարածքներում, հետևաբար այս նկատի ունենք, երբ ասում ենք, որ ՀՀ-ն պետք է լինի տեխնոլոգիական երկիր»,- ասաց վարչապետը:

     

     

     


    scroll to top
    //