Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 68 տոկոսով

    Արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 68 տոկոսով

    Արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 68 տոկոսով
    Հուլիս 27, 2018 21:48 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Հուլիսի 27-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 111 349 և մթերվել  12 837 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Նման տվյալներ է հրապաարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

    Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 45 հազար տոննայով կամ 67.8%-ով,  մթերման ծավալները՝ շուրջ 2 251 տոննայով կամ 21.3%-ով։

    «Հարկ  է նշել, որ ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ։ Նշված ժամանակահատվածում հանրապետությունից արտահանվել է շուրջ  50 258 տոննա ծիրան, ինչը նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակն այսօրվա դրությամբ գերազանցում է 21 784 տոննայով կամ շուրջ 76.5%-ով»,-նշում են նախարարությունից:

    Ըստ աղբյուրի, հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 104 318 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ:

    Նման թեմաներ

    scroll to top