Գլխավոր Լուրեր Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

1
0

2019թ. ամառային զորակոչի նախապատրաստական վերջին փուլում կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Այս մասին տեղեկանում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
ԳՇ պետն անցել է ըստ խմբերի եւ բաժանմունքների, տեղում ծանոթացել զորակոչին դրանց պատրաստության վիճակին եւ համապետական համար մեկ միջոցառման նախապատրաստման ու անցկացման աշխատանքներում ընդգրկված համապատասխան ծառայություններին տվել անհրաժեշտ հանձնարարականներ այն հավուր պատշաճի անցկացնելու նպատակով: