Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշն այլեւս չի աշխատում SAS-ում. մանրամասներ

Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշն այլեւս չի աշխատում SAS-ում. մանրամասներ

Ապրիլ 18, 2017 23:22 Լուրեր, Հասարակություն A+ / A-

109822

armtimes.com-ը գրում է.

«Մարտի 13-ին Hayastan24.com կայքում սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որում լսվում էր, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել քվեարկել նրա օգտին՝ այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ:

Ժողովն անցկացնողը հատկապես բարձրաձայն հնչեցնում էր մեծ թվով ձայներ բերածների եւ ձայներ չբերածների անունները՝ առաջիններին ամոթանք տալով, երկրորդների համար ծափահարություններ պահանջելով:

Մեզ հաջողվել է զրուցել Արտակ Սարգսյանի համար ձայներ չբերածներից մեկի՝ Սիրանուշ Թումասյանի հետ: Սկանդալային ձայնագրությունում լսվում է, որ նրա մասին խոսելով ժողովը վարողը ասում էր. «Սիրանուշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո՞ անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանուշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»:

Ներկայացնենք մեր զրույցը Սիրանուշ Թումասյանի հետ:

- Սիրանուշ, «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության մեջ ձեր անունն էր հնչում, որ ձայներ չեք բերել: Ուզում էի իմանալ ձեր համար խնդիր առաջացա՞վ, թե՞ ոչ:

- Որ ձայներ չենք բերե՞լ: Հա: Չէ-չէ, բան չի եղել:

- Որեւէ ձեւով չպատժեցի՞ն ձեզ:

- Չէ, չէ, չեն պատժել:

- Աշխատո՞ւմ եք, շարունակո՞ւմ եք աշխատել:

- Չեմ աշխատում, բայց պատճառը դա չի:

- Դո՞ւրս եք եկել աշխատանքից:

- Չէ, ես ուղղակի մեկի տեղն էի փոխարինում, ինքը արդեն եկել է, թե չէ խնդիրներ չի առաջացել:

- Ձայնագրությունում ասվում է, որ 0 ձայն եք բերել, հետո ձայներ տարա՞ք, թե՞ չէ:

- Ի՞նչ ձայնագրություն:

- Լրատվամիջոցներով տարածվել էր ձեր ժողովի ձայնագրությունը, որտեղ աշխատակիցներից մեկին հարցնում էին՝ ով ինչքան ձայն է բերել»

- Հա, դե էդ բոլորն էլ գիտեն: Մենակ ես չէի, բոլորին հերթով զանգո՞ւմ եք»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top