Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Արտակ Զեյնալյանը՝ կառավարության հետ չաշխատելու լուրերի մասին

    Արտակ Զեյնալյանը՝ կառավարության հետ չաշխատելու լուրերի մասին

    Արտակ Զեյնալյանը՝ կառավարության հետ չաշխատելու լուրերի մասին
    Սեպտեմբեր 14, 2018 16:24 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ասեկոսեներ կան, թե «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը ցանկանում է շարունակել իր պաշտոնավարումը որպես արդարադատության նախարար: Ի պատասխան այդ լուրերի՝ Արտակ Զեյնալյանն այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի եթերում հարցին հստակ չպատասխանեց, միայն  ասաց. «Ես ընտրել եմ Երեւանը, իսկ դո՞ւ ում ես ընտրելու»:

    Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ հարցրեց՝ հնարավո՞ր է՝ Արտակ Զեյնալյանը չի ցանկանում աշխատել կառավարության հետ, այդ պատճառով էլ ցանկանում է քաղաքապետ լինել: Արտակ Զեյնալյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանը առանց կառավարության հետ համագործակցության չի կարող բարեփոխումներ իրականացնել:

    Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին:

    Նման թեմաներ

    scroll to top