Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Բլոգ » Արտակ Զեյնալյանը չի պատրաստվում օրինականացնել միասեռականությունը

    Արտակ Զեյնալյանը չի պատրաստվում օրինականացնել միասեռականությունը

    Արտակ Զեյնալյանը չի պատրաստվում օրինականացնել միասեռականությունը
    Հուլիս 12, 2018 14:27 Բլոգ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն արձագանքել է իր անվան շուրջը պտտվող այն խոսակցություններին, թե պատրաստվում է Հայաստանում օրինականացնել միասեռականությունը: Նախարարն այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում: Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ոչ նախորդ ամսին և ոչ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է:

    Մեկնաբանություններում հայտնված բոլոր ոչ կոռեկտ, անպարկեշտ, խտրականություն և ատելություն պարունակող գրառումները կջնջվեն: Անչափ շնորհակալ եմ։

    Նման թեմաներ

    scroll to top