Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Արտակ Զեյնալյանը քննարկում է ունեցել ԵՄ դեսպանի հետ

    Արտակ Զեյնալյանը քննարկում է ունեցել ԵՄ դեսպանի հետ

    Արտակ Զեյնալյանը քննարկում է ունեցել ԵՄ դեսպանի հետ
    Հուլիս 11, 2018 17:21 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

    Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին մշտապես օժանդակելու համար և ընդգծել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտին անգնահատելի է:

     ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Այդ համատեքստում դեսպանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումը, վերջինում քաղհասարակության ներգրավվածության բարձրացումն ու այդ աշխատանքներն իրականացնելու հարցում հայտնել ԵՄ աջակցության պատրաստակամությունը:

    Հանդիպման ընթացքում նախարար Զեյնալյանը դեսպան Սվիտալսկիի հետ քննարկել է արդարադատության ոլորտում իրականացվելիք ծրագրերն ու դրանց իրականացմանն ուղղված աշխատանքներում Եվրամիության օժանդակության հնարավորությունները:

    ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

    Նման թեմաներ

    scroll to top