Ուրբաթ , 22 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Clear
18°
Home » editorial » Արտակարգ դեպք Գորիսում. ի՞նչ կապ ունի պատգամավորի թեկնածուն

Արտակարգ դեպք Գորիսում. ի՞նչ կապ ունի պատգամավորի թեկնածուն

Ապրիլ 9, 2017 23:22 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

gorisss

Նախընտրական կրքերը որոշ մարզերում չեն հանդարտվում, պարտված թեկնածուները ըստ էության չեն համակերպվում ընտրությունների արդյունքների հետ: Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ապրիլի 7-ի ուշ երեկոյան, թիվ 12 ընտրատարածքից, որն ընդգրկում է Սյունիքի մարզը ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված, սակայն  Առուշ Առուշանյանը եւ նրա թիմակիցները հարձակում են գործել Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տան վրա: Մեր աղբյուրների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարզում խոսակցություններ են սկսվել, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու է Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ նրա փոխարեն ԱԺ կգործուղվի Առուշ Առուշանյանը: Վերջինս էլ եղբոր եւ ընկերների հետ շտապել է տոնել հաղթանակը: Մեզ հայտնի դարձավ, որ նրանք կերուխումը կազմակերպել են Շահում Դավթյանի տան հարեւանությամբ գործող օբյեկտներից մեկում, որից հետո Առուշանյանը որոշել է հաշվեհարդար տեսնել Դավթյանից, այն բանի համար, որ ընտրություններում վերջինս սատարել է Աշոտ Արսենյանին:

Առուշ Առուշանյանը եւ նրա հետ գտնվողները գնացել են Շահում Դավթյանի տուն, փորձել վերջինիս դուրս  հրավիրել, սակայն չի ստացվել:

Տեղի ունեցածը ըստ էության չհերքեց Շահում Դավթյանի կինը՝ Ալինա Ջհանգիրյանը: Վերջինս Araratnews.am-ի հետ զրույցում պատմեց, որ այդ օրը ուշ երեկոյան իրենց դուռը թակել են ինչ-որ մարդիկ, եւ կանչել են ամուսնուն: «Ժամը  12-ի կողմ էր, եկան դուռը ծեծեցին, ամուսնուս են ուզեցել: Մութ էր, ես ներսից ձայն եմ հանել, թե ովքեր եք: Ջղայնացած հարցնում էին, թե ամուսինդ տանն է, ասեցի չէ: Նորից շարունակում էին դուռը ծեծել ու հայհոյում էին: Այդ ժամանակ ես դուռը մի փոքր բացեցի, խի են հայհոյում են: Մտածեցի կտեսնեն, որ կին են կթողնեն կգնան: Դուռը կիսաբաց  արեցի, տեսա որ շատ մութ էր, դիմացս կանգնած էին ու էլի հարցնում էին ուրա ամուսինդ: Ձեռքի փայտով հարվածեցին, մատերս կապտեց»,- պատմեց Ալինա Ջհանգիրյանը:  Այդ ժամանակ փորձել են ներխուժել բնակարան, համոզվելու համար արդյո՞ք տանն է Շահում Դավթյանը: «Այդ պահին, որ ես ասեցի վախ մատս, իրանք հետ քաշվեցին, մտածեցին, թե ձեռքս կոտրվել է: Իրանք, որ հետ քաշվեցին ես դուռը միանգամից փակեցի, բայց շարունակում էին հայհոյել եւ դուռը թակել»,- ասաց նա: Այդ ընթացքում նրանք շարունակում էին հայհոյանքներ հնչեցնել: Ալինա Ջհանգիրյանը պատմեց, որ մի քանի մեքենայով էին եկել: Նա նշեց, որ դեմքերը ֆիքսել չի կարողացել, բայց լսել է, որ Առուշ Առուշյանի անունը լսել է:

Հարցին, թե ինչու՞ էին փնտրում ձեր ամուսնուն, Ալինա Ջհանգիրյանն ասաց, թե տեղեկություններ չունի: Կատարվածի առնչությամբ նրանք դիմել են Սյունիքի մարզային ոստիկանություն:

Փայլակ Ֆահրադյան

 

122488199673267500288781848048447njpg
scroll to top