Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Արտակարգ դեպք Գորիսում. ուսանողուհուն գտել են անգիտակից

    Արտակարգ դեպք Գորիսում. ուսանողուհուն գտել են անգիտակից

    Արտակարգ դեպք Գորիսում. ուսանողուհուն գտել են անգիտակից
    Նոյեմբեր 8, 2018 13:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Գորիսում նոյեմբերի 7-ին մարզադաշտի մոտ հայտնաբերվել է երիտասարդ աղջիկ՝ անգիտակից վիճակում։

    Pastinfo.am-ի  փոխանցմամբ,  վերջինիս նկատել է 31-ամյա մի տղամարդ՝ ժամը 11-ի մոտակայքում Գորիսի քաղաքի «մինի ֆուտբոլի» մարզադաշտի կողքով անցնելիս. աղջիկն ընկած է եղել գետին, իսկ կողքը՝ քացախաթթվի դատարկ շիշ՝ բաց վիճակում։

    Աղջիկն անմիջապես տեղափոխվել է «Գորիս» Բ/Կ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում»։ Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածը Գորիսի բնակչուհի է եւ սովորում է Գորիսի պետական համալսարանի 4-րդ կուրսում։

    Կատարվածի մասին բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանություն, որտեղ քննություն է սկսվել՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top