Գլխավոր Լուրեր Արտակարգ դեպք Երևանում

Արտակարգ դեպք Երևանում

2
0

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 27-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 03:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան փողոցում մի խումբ անձինք ծեծի են ենթարկում մի քաղաքացու: Ոստիկանության ծառայողները Իսահակյան փողոցից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչ 29-ամյա Իլյա Հ.-ին:

Պարզվել է, որ Իլյա Հ.-ն Իսահակյան փողոցի 18 հասցեում գործող «Կիբերսթար» համակարգչային խաղասրահում անհարգալից վերաբերմունք է դրսևորել ակումբի աշխատակիցների ու հաճախորդների նկատմամբ, միզել է խաղասեղանի վրա։ Ակումբի անվտանգության աշխատակից 24-ամյա Շավարշ Թ.-ն և ակումբի օպերատոր 27-ամյա Հայկ Թ.-ն նախ նկատաղություն են արել Իլյա Հ.-ին, ապա երբ նա շարունակել է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, ծեծի են ենթարկել։