Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արտակարգ դեպք Երևանում

    Արտակարգ դեպք Երևանում

    Արտակարգ դեպք Երևանում
    Հունիս 12, 2019 19:56 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13․45-ի սահմաներում ոսստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Քեռու փողոցի 67 հասցեում գտնվող «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում հյուրանոցի տնօրենի ու տարածքի բնակիչների միջև վիճաբանություն է տեղի ունենում։

    Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ վիճաբանութունը սկսվել է, երբ հյուրանոցային համալիրի տնօրենը բնակիչներից մեկին արգելել է ավտոմեքենան հյուրանոցի բակում վարել, ինչից հետո հավաքվել են մարդիկ ու սկսել են վիճաբանել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և, ըստ նախնական տեղեկությունների, այդ ժամանակ Nissan մակնիշի 99 DD 099 համարանիշի ավտոմեքենան վարած տղան հրացանով կրակել է մյուս կողմի ուղղությամբ։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները տաք հետքերով դեպքի վայրից փոքր-ինչ հեռու հայտնաբերել են կրակոց արձակած 24-ամյա Հենրիկ Աղաջանյանին, ում մոտ եղել է նաև զենքը:


    Նման թեմաներ

    scroll to top