Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » editorial » Արտակարգ իրավիճակ. Մալյանի անվան կլինիկայի հիվանդները կուրացել են

    Արտակարգ իրավիճակ. Մալյանի անվան կլինիկայի հիվանդները կուրացել են

    Արտակարգ իրավիճակ. Մալյանի անվան կլինիկայի հիվանդները կուրացել են
    Մայիս 9, 2019 15:23 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 8 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել։

    Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։

    Կլինիկան անմիջապես վիրահատություններ է իրականացրել և հուսադրել է հիվանդներին, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի։

    Մեզ զանգահարած քաղաքացին հիվանդաներից մեկի հայրն է, որը խիստ վրդովված էր և կասկածում էր, որ իր որդու տեսողությունը ամբողջությամբ վերականգնվելու է։

    Մեր լրագրողն այժմ Մալայան կլինիկայում է, որտեղ է նաև առողջապահության փոխնախարարը։ Մանրամասներ պարզելու դեպքում անպայման կտեղեկացնենք դրանց մասին։

    Hraparak.am


    Նման թեմաներ

    scroll to top