Հինգշաբթի , 19 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    31°
    Home » Լուրեր » Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում. 3 կանայք ծեծել են իրար

    Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում. 3 կանայք ծեծել են իրար

    Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում. 3 կանայք ծեծել են իրար
    Դեկտեմբեր 31, 2017 16:44 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեկ ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:20-ի սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից Ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված հիվանդանոցի 1-ին բաժանմունքում փորձաքննության մեջ գտնվող կանանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:

    Shamshyan.com-ի  փոխանցմամբ, հոգեբուժարան մեկնած ոստիկանները պարզել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 43-ամյա Է.Գ.-ի, Չարենցավան քաղաքի բնակիչ, 26-ամյա Ա.Բ.-ի եւ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 57-ամյա Ս.Մ.-ի միջեւ, որի ժամանակ նշված անձինք փայտերով եւ ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

     Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

    Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություներ:

    Նման թեմաներ

    scroll to top