Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արտաշատի ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքը

    Արտաշատի ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքը

    Արտաշատի ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքը
    Մայիս 4, 2019 20:41 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 1-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ թուլակողային շրջանի ծակած-կտրած վերք, աջ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 34-ամյա մի տղամարդ։

    Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Մրգավան գյուղի սկզբնամասում գտնվող գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Հարվածել էին սուր կտրող-ծակող առարկայով:
    Տուժողը հրաժարվել էր հաղորդում տալ:

    Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 16.50-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 27-ամյա Արմեն Ս․-ն։ Պարզվել է, որ գիշերային ակումբի մոտ վիճաբանության ժամանակ Արմեն Ս․-ն է դանակով հարվածներ հասցրել տղամարդուն։

    Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
    Քննությունը շարունակվում է։


    Նման թեմաներ

    scroll to top