Գլխավոր Լուրեր Արտասովոր հուշարձանի գաղտնիքը՝ տարվա մեջ ընդամենը… մեկ րոպեում

Արտասովոր հուշարձանի գաղտնիքը՝ տարվա մեջ ընդամենը… մեկ րոպեում

1
0

ԱՄՆ-ում արտասովոր  զարգացած է հայրենասիրության պաշտամունքը՝ դրոշի, զինանշանի և պետական այլ խորհրդանշանների հանդեպ: Այնպես որ, զարմանալի չէ, որ հենց Ամերիկայում են ստեղծել նման ուշագրավ և արտասովոր  հուշակոթող:

Արիզոնայի նահանգի Անտեմ քաղաքում կանգնեցված է տարբեր պատերազմներին և հակամարտություններին մասնակցած ԱՄՆ-ի զինված ուժերի զինվորներին նվիրված հուշակոթող:

Տարվա առանց բացառության բոլոր օրերին այն ունի ոչ այն տեսքը, ինչի համար մտահղացվել է՝ ավանգարդիստական ոճի ինչ-որ քանդակ՝ մարդկանց մեծ մասի համար խորհրդավոր և անհասկանալի իմաստով: Սակայն ամեն ինչ փոխվում է տարվա մեջ մեկ անգամ՝ նոյեմբերի 11-ին: Սա ԱՄՆ-ի ժողովրդի համար հանդիսավոր օր  է՝ զինված  ուժերի վետերանների օրը:

Այդ օրը՝ ժամը 11.11-ին, հուշակոթողը ի ցույց է դնում իր իսկական խորհուրդը և մտահղացումը, ինչի շնորհիվ մարդիկ հասկանում են, թե որն է առաջին հայացքից այդ տարօրինակ սյուների իմաստը:

Բանն  այն է, որ տարվա մեջ միայն մեկ անգամ արևի շողն անցնում է հինգ սյուների հատուկ անցքերի միջոց և այն՝ որպես սոֆիտի վառ  շող, լուսավորում է գետնին փռված խճանկարը՝ ԱՄՆ-ի պետության մեծ պետական խորհրդանշանը:

Հուշակոթողի ճարտարապետներն ու նախագծողները երկար  ժամանակ են ծախսել ամեն ինչ հաշվարկելու համար: Չէ՞ որ մտահղացումը  ստացվելու համար ամեն ինչ պետք էր ստույգ հաշվել՝ անգամ նվազագույն անճշտություն թույլ չտալու համար:

Նայեք այս լուսանկարներին: Տպավորիչ է, այնպես չէ՞:

Մեկը  մյուսի հետևից կանգնած այդ սյուները խորհրդանշում են ԱՄՆ-ի զինված ուժերի հինգ տեսակների՝ օդուժի, ռազմածովային նավատորմի, ցամաքային զորքերի, ծովային հետևակի և առափնյա պահպանության զինծառայողների միասնությունը: Յուրաքանչյուր  սյան վրա այդ զորատեսակներից մեկի էմբլեմն է: Արտասովոր մտահղացում:

Հուշակոթողի հեղինակները վստահեցնում են, որ ամենամյա «հրաշքը» հնարավոր է դիտարկել… 500 տարի: Այ սա իսկական «դարի» շինարարություն է: