Հինգշաբթի , 17 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 555.00   Վաճառք` 563.00   ՀՀ ԿԲ` 562.18   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 492.61   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 622.00   ՀՀ ԿԲ` 617.36   
  •  RUB   Առք` 7.97   Վաճառք` 8.14   ՀՀ ԿԲ` 7.98   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.41   
outputra5huxgif
Partly Cloudy
19°
Home » Լուրեր » Արտավանի անտառի մոտ հրշեջ-փրկարարների հերթապահությունը շարունակվում է

Արտավանի անտառի մոտ հրշեջ-փրկարարների հերթապահությունը շարունակվում է

Օգոստոս 13, 2017 16:40 Լուրեր A+ / A-

9513.thumb

Օգոստոսի 13-ին, ժամը 15:00-ի դրությամբ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում  հերթապահություն են իրականացնում Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (5 փրկարար):

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Հրդեհաշիջմանը մասնակցում են թվով 50 փրկարար, ինչպես նաև «Անտառտնտեսություն» ՊՈԱԿ-ից՝ 7, Բնապահպանության նախարարությունից՝ 4, մարզպետարանից՝ 2 աշխատակիցներ և հարակից գյուղերից 2 քաղաքացի:

Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը:

 

Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները:

 

Հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top