Ուրբաթ , 20 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.73   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 568.97   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 492.67   
  •  GBP   Առք` 621.00   Վաճառք` 640.00   ՀՀ ԿԲ` 633.72   
  •  RUB   Առք` 8.32   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.76   
outputra5huxgif
Sunny
15°
Home » Լուրեր » Արտավանի հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Արտավանի հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Օգոստոս 12, 2017 12:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

collage.thumb

Վայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են:

Օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ եւ անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է դեպքի վայր՝ ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող եւ ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող եւ 73 աշխատակից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 10-ին Վայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, որը երկու օր է շարունակվում է: Խոտածածկ տարածքում անզգուշությամբ հրդեհ առաջացնելու կասկածանքով բերման է ենթարկվել Արտավանի 43-ամյա բնակիչը:

122488199673267500288781848048447njpg
scroll to top