Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » editorial » Արծրուն Հովհաննիսյանը` Նախիջեւանում հողային ձեռքբերման հայտարարության մասին

    Արծրուն Հովհաննիսյանը` Նախիջեւանում հողային ձեռքբերման հայտարարության մասին

    Արծրուն Հովհաննիսյանը` Նախիջեւանում հողային ձեռքբերման հայտարարության մասին
    Մարտ 22, 2018 14:50 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը երեկ «Հրապարակի» հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել: «Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 20 հազար հեկտարի չափ հողային ձեռքբերում ունենք Նախիջեւանի հատվածում»,- ասել  էր Հակոբյանը:

    Araratnews.am-ը կապ հաստատեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝  պարզելու, թե ՀՀԿ-ականի ասածը որքանո՞վ է հավաստի: «Ժամանակին մենք պաշտոնական այդպիսի անդրադարձ ունեցել ենք: Այսքանը կարող եմ ասել»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը:

    Համացանցում փնտրեցինք Նախիջեւանում տարածք ազատագրելու տեղեկություն: 2015-ին հրապարակված մի հարցազրույց տեսանք, որտեղ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը խոսել է Սյունիք-Նախիջեւան սահմանի դիրքերը բարելավելու մասին:

    Ռազմական ոլորտի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Միհրան Հակոբյանի Նախիջևանում տարածք ձեռք բերելու հայտարարությունը Սյունիք-Նախիջեւան սահմանի դիրքերի բարելավումն է: Սակայն եթե ժամանակին այդ ամենը բարելավում է ներկայացվել՝ ինչ-ինչ հարցեր հաշվի առնելով, ինչո՞ւ է իշխող կուսակցության պատգամավորը «հողային ձեռքբերում» եզրն օգտագործում:

    Արդյոք արժի՞ Սերժ Սարգսյանի գործունեությունն արդարացնելու համար ռազմական գաղտնիքի հավասարազոր հայտարարություն անել:

    Սոնա Դավթյան


    scroll to top