Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

    Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

    Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական
    Մայիս 24, 2019 15:45 Լուրեր, Սպորտ A+ / A-

    armsport.am-ը գրում է.

    Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Լիխտեյնշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ:

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

    Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)
    Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
    Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
    Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
    Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
    Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)
    Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
    Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
    Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
    Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)
    Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)

    Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ինչպես նաև վերջնական հայտացուցակը կհրապարակվեն ավելի ուշ:

    Նման թեմաներ

    scroll to top