Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արթիկի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է

    Արթիկի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է

    Արթիկի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է
    Փետրվար 12, 2019 10:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-
    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղվարդի, Ապարանի, Գավառի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
    Արթիկի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր:
    Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
    Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

    Նման թեմաներ

    scroll to top