Գլխավոր Լուրեր Արթուր Աբրահամի տան դիմաց վեճից ու ծեծկռտուքից հետո Mercedes G-ի վարորդը վրաերթի...

Արթուր Աբրահամի տան դիմաց վեճից ու ծեծկռտուքից հետո Mercedes G-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 հոգու ու փախել

1
0

Երեւանում, այսօր, մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկռտուք եւ վրաերթ է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում Քաջազնունի 34 հասցեի՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի տան դիմաց, անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ 20-ամյա Արթուր Հ.-ին, 26-ամյա Թելման Հ.-ին եւ 23-ամյա Ավետիս Ք.-ին:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վարորդը դիմել է փախուստի, իսկ Ավետիս Ք.-ն մարմական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Արթուր եւ Թելման Հ.-երը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մինչեւ վրաերթը, Քաջազնունի փողոցի 34 տան դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, որից հետո կռվի մասնակից Mercedes G «յաշիկը» վրաերթի է ենթարկել նշված անձանց եւ դիմել փախուստի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում