Հինգշաբթի , 20 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.54   
  •  EUR   Առք` 547.00   Վաճառք` 555.00   ՀՀ ԿԲ` 551.71   
  •  CHF   Առք` 485.00   Վաճառք` 503.00   ՀՀ ԿԲ` 501.72   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 623.30   
  •  RUB   Առք` 8.04   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 199.23   
outputra5huxgif
Mostly Sunny
34°
Home » Լուրեր » Արթուր Ղուկասյանը՝ օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր

Արթուր Ղուկասյանը՝ օպերային թատրոնի գլխավոր պրոդյուսեր

Դեկտեմբեր 20, 2016 15:39 Լուրեր, Մշակույթ A+ / A-

1482232808-2051

ԹատերականգործիչԱրթուր Ղուկասյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պրոդյուսեր: Նրան այսօր ներկայացնելիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ միակ նպատակը թատրոնի և’ ստեղծագործական, և’ կառավարման համակարգն առողջացնելն է.«Սա ամենևին չի նշանակում, որ ես փորձում եմ թերագնահատել նախկիններին, ո′չ: Առավել քան վստահ եմ, որ ցանկացած ղեկավար իր ժամանակի մեջ անում է հնարավորությունների առավելագույնը: Առավել ևս՝ Օպերային թատրոնի ղեկավարները, որոնք բոլորն էլ եղել են իմ պատվելի ընկերները, մեծ անուն ու վաստակ ունեցող մարդիկ: Այսօր էլ թատրոնը ղեկավարում են իմ երկու լավ բարեկամները՝ տնօրեն Անդրանիկ Արզումանյանը և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը. օպերային արվեստում, իսկապես, մեծ կարողությունների տեր մարդ, որին ես հավատում եմ: Այդուհանդերձ, մինչև միջազգային ցանկալի արդյունքին հասնելը, մենք ունենք ստեղծագործական, կառավարման և փիարի խնդիրներ, որոնք ներսում ինքներս պետք է լուծենք: Եվ պարոն Արզումանյանի հետ միասին հրավիրել ենք Արթուր Ղուկասյանին՝ թատերական արվեստում բավական հայտնի մարդ, որը տարիներ շարունակ կազմակերպել է Հայաստանում լավագույն թատերական փառատոները, ներկայացումները: Համոզված եմ, որ օպերային թատրոնում որպես գլխավոր պրոդյուսեր նրա աշխատանքի արդյունքը կլինի այն երանելի պատկերը, որը երկար ժամանակ ուզում ենք ունենալ»:

Արթուր Ղուկասյանն ասաց, որ օպերային թատրոնում կփոխվի ոչ թե կառավարման ձևաչափը, այլ այն կփորձեն առավել համահունչ դարձնել 21-րդ դարի աշխարհում գործող առաջատար թատրոնների ոգուն: «Ես ունեմ փորձ՝ ստեղծելու և ղեկավարելու Հայաստանի գլխավոր թատերական փառատոնը: Հայաստանում մենք չունենք մրցակիցներ: Մեր մրցակիցներն են, օրինակ, Զագրեբի, Բրատիսլավայի փառատոները: Մենք փորձում ենք լինել նրանցից լավը՝ ունենալով շատ փոքր բյուջե: Նույն վիճակն է մեր օպերային թատրոնում: Այն թիվ մեկն է, որովհետև մեր ազգային ակադեմիական թատրոնն է: Այս դեպքում ևս մեր մրցակիցը ոչ թե Հայաստանում է, այլ՝ Հայաստանից դուրս: Ես կարծում եմ, որ բոլորս միասին կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և կներկայանանք նոր ծրագրերով»:
Արթուր Ղուկասյանը ծնվել է 1972 թ., Երևանում: 1988-92թթ. սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական արվեստի և ռեժիսուրայի ֆակուլտետում,1989թ.՝ Լոնդոնի «Սիթի» համալսարանում և Ժամանակակից արվեստների ինստիտուտում, 1999թ.` Ամստերդամի համալսարանում, 2001-ին` Զալցբուրգի Մենեջմենթի և մեդիայի ակադեմիայում: Ունի մասնագիտական հարուստ փորձ:

ՀՀ մշակույթի նախարարություն

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top