Գլխավոր Լուրեր Արթուր Իսպիրյանին քաշքշելու միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է

Արթուր Իսպիրյանին քաշքշելու միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվել է

1
0

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

Այս մասին ասված է դեպքի առնչությամբ ոստիկանության տարծած հաղորդագրությունում :

 «Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:

Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը:

Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: