Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » Լուրեր » Արթուր Ջանիբեկյանի հեղինակած «Սարոյան Հաուս» նախագիծն ընթացքի մեջ է

    Արթուր Ջանիբեկյանի հեղինակած «Սարոյան Հաուս» նախագիծն ընթացքի մեջ է

    Արթուր Ջանիբեկյանի հեղինակած «Սարոյան Հաուս» նախագիծն ընթացքի մեջ է
    Փետրվար 12, 2018 12:04 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Ամերիկահայ գրող, համաշխարհային գրականության կարկառուն ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանի կենսագրությունը, ստեղծագործական կյանքը, ճանապարհորդությունների, հուշերի մասին պատմող նյութերը, նկարները թվայնացված տարբերակով կներկայացվեն նրա տուն-թանգարանում, որի երկար սպասված բացումը նախատեսվում է օգոստոսի 31-ին` գրողի հոբելյանական 110-ամյակին:

    Այս կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Սարոյան Հաուս» նախագծի օգնական Անժելա Ավագյանի հետ:

    «Ներկայումս տուն-թանգարանի շինարարական աշխատանքները կանգ են առել, քանի որ բանակցություններ են իրականացվում Ֆրեզնոյի քաղաքապետարանի հետ, և այդ գործընթացը դեռ շարունակվում է: Հավանաբար, փետրվարի վերջին կամ մարտի սկզբին թույլտվություն կստանանք և բարեկարգման փուլը կվերսկսենք»,- նշեց Ավագյանը և հավելեց, որ կարևորագույն նյութերի հավաքման աշխատանքները դեռ շարունակվում են:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

    Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում մեկնարկել են ամերիկահայ հայտնի գրող Վ. Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանի շինարարական աշխատանքները:

    «Ինտելեկտուալ Ռենեսանս»-ի հիմնադիրը Comedy Club Production-ի հիմնադիր, ռուսական ТНТ, Մատչ TВ հեռուստաալիքների գլխավոր տնօրեն, «Գազպրոմ մեդիա հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանն է:

    Հիշեցնենք, որ հիմնադրամը գրողի տունը ձեռք էր բերել 2016 թ. և շուրջ մեկ տարի զբաղվում էր Վ. Սարոյանի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությամբ, հետազոտություն էր անցկացնում ու հավաքում նյութեր նրա մասին, ինչպես նաև «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի հետ համատեղ զբաղվում էր տուն-թանգարանի կոնցեպտի մշակմամբ:

    Նման թեմաներ

    scroll to top