Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ

    Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ

    Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ
    Ապրիլ 22, 2019 11:34 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ նախագահելու է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը:

    Կենտրոնական բանկից հայտնում են, որ նիստում քննարկվելու են KfW բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը եւ վերջիններիս հնարավոր զարգացումները, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկայի, բնակարանային ֆինանսավորման ոլորտներում (հիփոթեքային շուկայի զարգացման համար) եւ ՓՄՁ եւ առեւտրի ֆինանսավորման համար երեք նոր ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ժամկետները:

    Կողմերը քննարկելու են արդեն հաստատված, գյուղատնտեսության ֆինանսավորման համար նոր ծրագրի պայմանագրի ստորագրման եւ մեկնարկի ժամկետները:

    Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ այցելություն KfW բանկի ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիա՝ քննարկելու Հայաստանում նման լաբորատորիայի ստեղծման հնարավորությունները:


    Նման թեմաներ

    scroll to top