Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Արթուր Պետրոսյանը հրաժարական տվեց «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնից

    Արթուր Պետրոսյանը հրաժարական տվեց «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնից

    Արթուր Պետրոսյանը հրաժարական տվեց «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնից

    «Լոռի» հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: Այս մասին տեղեկացնում է Armsport–ը։

    «Ալաշկերտը»՝ գավաթակիր. մադամ Ֆորտունան ժպտաց Խաշմանյանին և շեղ նայեց Արթուր Պետրոսյանին
    Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Վահե Գևորգյանը, որն աշխատում էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում:

    «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը նշանակվել էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ին: Նրա գլխավորությամբ «Լոռին» հասել է Հայաստանի գավաթի եզրափակիչ: «Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արթուր Պետրոսյանին կատարած պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում:

    Գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակված Վահե Գևորգյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 21-ին, Երևանում: Նա որպես գլխավոր մարզիչ աշխատել է «Բանանց-2» թիմում, որը նրա գլխավորությամբ 2016/17 մրցաշրջանում դարձել Հայաստանի առաջնության Առաջին խմբի չեմպիոն: 2018 թվականին որպես գլխավոր մարզիչ աշխատել է Երևանի «Լոկոմոտիվում»: 2019-ի թվականի հունվարից նա միացել էր «Լոռի»-ին և ընդգրկված էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում:

     

     


    scroll to top