Ուրբաթ , 24 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.86   
  •  EUR   Առք` 569.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 572.89   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.18   
  •  GBP   Առք` 632.00   Վաճառք` 650.00   ՀՀ ԿԲ` 643.87   
  •  RUB   Առք` 8.21   Վաճառք` 8.39   ՀՀ ԿԲ` 8.29   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.22   
outputra5huxgif
Sunny
-2°
Home » Լուրեր » Արթուր Սարգսյանը ապագայում իր տեղն ունենալու է հերոսների պանթեոնում. հայտարարություն

Արթուր Սարգսյանը ապագայում իր տեղն ունենալու է հերոսների պանթեոնում. հայտարարություն

Մարտ 19, 2017 20:14 Լուրեր, Հասարակություն A+ / A-

untitled_3.thumb_1

«Հաց Բերող» Արթուր Սարգսյանի

Հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի հայտարարությունը

Հայաստանի ներկա վարչախումբը շարունակելով իր քինախնդիր և անբարո վերաբերմունքը Արթուր Սարգսյանի նկատմամբ,  մերժել է նրա հուղարկավորությունը Եռաբլուր պանթեոնում: Չնայած, ըստ կարգի կատարված ՀՀ Պաշտպանության նախարարին ուղղված դիմումի պաշտոնական պատասխան չի ստացվել, այնուհանդերձ, սույն թվականի մարտի 18-ին Վիգեն Սարգսյանի այդ կապակցությամբ կատարած հայտարարությունը դրա վկայությունն է:

Ազատամարտիկների պանեթեոն Եռաբլուրը հայ ժողովրդի սեփականությունն է և ոչ այս վարչախմբի:

Արթուր Սարգսյանը անկասկած ոչ ուշ ապագայում իր տեղը ունենալու է հերոսների պանթեոնում, իր ընկերների կողքին:

«Հաց Բերող»-ի հոգնատանջ մարմնի վերջին հանգիստը չուշացնելու նպատակով Հանձնախումբը հայտարարում է, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Հասցեն՝ Լուկաշին 152: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:

Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ

Նման թեմաներ

scroll to top