Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » editorial » Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է. Ազատություն

    Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է. Ազատություն

    Մարտ 18, 2017 22:19 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    14

    Որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

    «Սարգսյանի փաստաբանների նախընտրած միջազգային փորձագետները դիահերձմանը չեն մասնակցել», – նշեց Տռուզյանը:

    Նրա խոսքով, դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, դա կարող էր բերել հյուսվածքների և բջիջների փոփոխությունների:

    49-ամյա Արթուր Սարգսյանը մահացել է հինգշաբթի օրը` ժամը 16։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

    «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։

    Azatutyun.am

    Նման թեմաներ

    scroll to top