Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ

    Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ

    Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ
    Հուլիս 8, 2019 19:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ:

    «80 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը, որի անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանակալի էջերի հետ: Որպես ֆուտբոլիստ, Հարություն Քեհեյանը մեծ դերակատարություն է ունեցել 60-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի, անկրկնելի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը: Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել: Խորապես ցավակցում եմ Սարգիս Հովիվյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին»,-ասված է ուղերձում:

    Լեգենդար հարձակվողը ծնվել է 1938թ․-ին՝ Սուխում քաղաքում, որտեղ նաև սկսել է ֆուտբոլիստի կարիերան։ Իր առանձնահատուկ խաղը ցուցադրել է Երևանի «Սպարտակում», «Արարատում», Մոսկվայի «Սպարտակում», Քութայիսի «Լոկոմոտիվում»։ Հետագայում մարզել է «Շիրակը», «Լոռին», «Արարատը», Արտաշատի «Օլիմպիան», Հոկտեմբերյանի «Սպարտակը», Հայաստանի պատանեկան հավաքականը։ Ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի և ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում։

    Հովիվյանի հգեհանգիստը կայանալու է հուլիսի 9-ին՝ ժամը 18-ից 20-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում: Հուղարկավորությունը հուլիսի 10-ին տեղի է ունենալու Զեյթունի գերեզմանատանը. թափորը ժամը 13:00-ին կշարժվի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցուց։


    Նման թեմաներ

    scroll to top