Գլխավոր Լուրեր Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈւԵՖԱ–ի 43–րդ կոնգրեսին

Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈւԵՖԱ–ի 43–րդ կոնգրեսին

3
0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հռոմում մասնակցել է ՈւԵՖԱ–ի 43–րդ կոնգրեսի աշխատանքներին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՖՖ գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։

Հիշեցնենք, որ կոնգրեսում ՈւԵՖԱ–ի նախագահ է վերընտրվել սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը։

Կոնգրեսի ընթացքում ներկայացվել է ՈւԵՖԱ-ի ֆինանսական հաշվետվությունը և կոմիտեների կատարած աշխատանքը, հաստատվել ՈւԵՖԱ-ի նոր բյուջեն:

Նախագահի ընտրությունից հետո տեղի են ունեցել ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրությունները: 8 տեղի հավակնել է 10 թեկնածու: ՈւԵՖԱ-ի գործկոմի նոր անդամներ են ընտրվել Ֆլորանս Արդուենը (Ֆրանսիա), Շանդոր Չանյին (Հունգարիա), Լուիս Ռուբիալեսը (Իսպանիա), Ֆեռնանդու Գոմեշը (Պորտուգալիա), Յեսպեր Մյոլեր Քրիստենսենը (Դանիա), Արմանդ Դուկան (Ալբանիա), Անդրեյ Պավելկոն (Ուկրաինա), Դավոր Շուկերը (Խորվաթիա):