Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Արթուրը Թբիլիսիում ոչ կոռեկտ պահվածք չի ունեցել

    Արթուրը Թբիլիսիում ոչ կոռեկտ պահվածք չի ունեցել

    Հունիս 19, 2017 17:27 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    новый коллаж465

    «Երկրպագուների մեջ դժգոհություն առաջացավ, քանի որ մրցավարը սխալ որոշմամբ էր միավորներ տալիս Արթուրի մրցակցին»,- Թբիլիսիում կայացած ըմբշամարտի միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ընթացում տեղի ունեցած միջադեպի մասին լրագրողների հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը.

    «Ամբողջ գոտեմարտի ընթացքում Արթուրը ակտիվ էր գործում, իսկ մրցավարն անարդար կերպով միավոր էր տալիս վրացի մրցակցին:

    Սա առաջացրեց երկրպագուների դժգոհությունն, ինչից էլ սկսվեց միջադեպը: Այդ ժամանակ մրցավարը գոտեմարտը դադարեցրեց: Հաշիվը 2:1 էր վրացու օգտին: Ես համոզված էի, որ Արթուրը 44 վայրկյանում կարող էր հաղթական միավոր վաստակել: Սակայն, երկրպագուները սկսեցին հրմշտել Գևորգ Ալեքսանյանին:

    Արթուրը, ինչպես նորմալ հայ տղամարդ, չէր կարող անտարբեր մնալ: Բայց, բարեբախտաբար կարողացավ զսպել իրեն: Նա գորգից իջավ և երկրպագուներին պարզապես խնդրեց հանգստանալ, որ կարողանան շարունակել գոտեմարտը: Արթուրը ոչ կոռեկտ պահվածք չի ունեցել: Գորգից դուրս գալն օրենքի խախտում է, բայց դրան կարելի է տարբեր գնահատականներ տալ:

    Մրցավարը Արթուրին նկատողություն տվեց, իսկ մրցակցին` երկու միավոր: Հետո ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) տեսուչը գոտեմարտում պարտություն գրանցեց Արթուրի հաշվին և նրան որակազրկեց այդ մրցաշարից:

    Դիմել ենք ըմբշամարտի համաշխարհային միությանը, որ նման մոտեցումը տհաճ է: Երկրպագուները մրցավարների անարդարության պատճառով են բորբոքվել: Խնդրել ենք քայլեր ձեռնարկել, որ մրցավարները գոտեմարտերի ընթացքում իրենց տեղում լինեն և ճիշտ կատարեն իրենց աշխատանքը»,- Լևոն Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

    Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը լրագրողներին հայտնել է, որ ֆեդերացիան քայլեր է ձեռնարկել միջադեպի հետ կապված.

    «Այս հարցը քննարկել ենք ֆեդերացիայում: Բողոքարկել ենք, նամակ ուղղել UWW-ի նախագահ Նենադ Լալովիչին, որ հարցը վերանայեն: Իրավունք չկար գոտեմարտում պարտություն տալ Արթուրին և որակազրկել տվյալ մրցաշարից»,- ասել է Արայիկ Բաղդադյանը:

    Նման թեմաներ

    scroll to top