Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 566.00   Վաճառք` 574.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 635.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
18°
Home » Լուրեր » Առուշ Առուշանյանը ջրից չոր դուրս եկավ. քրեական գործի հարուցումը մերժվել է

Առուշ Առուշանյանը ջրից չոր դուրս եկավ. քրեական գործի հարուցումը մերժվել է

Ապրիլ 21, 2017 14:23 Լուրեր, Քաղաքական A+ / A-

gorisss-588x370

Ապրիլի 9-ին Araratnews.am-ը հրապարակել էր «Արտակարգ դեպք Գորիսում. ինչ կապ ունի պատգամավորի թեկնածուն» հոդվածը: Գրել էինք, որ Սյունիքի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Առուշ Առուշանյանը թիմակիցների հետ փորձել էր հարձակում գործել Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տան վրա: Տեղեկատվությունը մեզ հետ զրույցում չէր հերքել Դավթյանի կինը՝ Ալինա Ջհանգիրյանը: Վերջինս պատմել էր, որ դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 7-ի կեսգիշերին:

Araratnews.am-ի հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվեցին: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել էին ոստիկանության լրատվական ծառայությունից: Սակայն քրեական գործի հարուցումը կասեցվել է: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին եւ 2-րդ կետերի հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել»,- ասաց Ջանոյանը, հավելելով, որ նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ օրինականությունը ստուգելու նպատակով:

Սա նշանակում է, որ բողոքի բացակայության պատճառով քրեական գործի հարուցումը մերժվել է:

Նշենք, որ երիտասարդ գորիսեցի Առուշ Առուշանյանը, ով ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու էր առաջադրվել, չնայած զգալի ձայներ էր ստացել ծննդավայրում, սակայն պարտվել էր մարզում: Սյունիքի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածուներ են ընտրվել գործող մարզպետ Վահե Հակոբյանը եւ Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկի» Արսենը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վահե Հակոբյանը կշարունակի ղեկավարել մարզը, ինչը ենթադրում է, որ Առուշանյանը խորհրդարանում հայտնվելու շանսեր դեռ ունի:

Հավելենք, որ Առուշանյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարաբերությունները խիստ լարված են, ինչը մի քանի տարվա պատմություն ունի:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top