Երեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.00   ՀՀ ԿԲ` 481.32   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 567.52   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 495.00   ՀՀ ԿԲ` 493.21   
  •  GBP   Առք` 626.00   Վաճառք` 645.00   ՀՀ ԿԲ` 640.11   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.41   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 204.00   ՀՀ ԿԲ` 194.04   
outputra5huxgif
Partly Cloudy
Home » Լուրեր » Արվեստը չպետք է կուսակցական լինի. ոչ ոք չպետք է մասնակցի նման քարոզների. Դանիելյան

Արվեստը չպետք է կուսակցական լինի. ոչ ոք չպետք է մասնակցի նման քարոզների. Դանիելյան

Մարտ 11, 2017 13:15 Լուրեր, Հասարակություն, Շոու-բիզ A+ / A-

sergey

Araratnews.am-ի զրուցակիցն է դերասան Սերգեյ Դանիելյանը:

Հետևո՞ւմ եք քարոզարշավի ընթացքին, կա՞ մի ուժ, որին համակրում եք:

Հա´, հետևում եմ մեկ-մեկ, երբ պատիս բերում է (նկատի ունի Facebook-ի էջը.-խմբ.), ոչ մեկից էլ տենց առանձնապես не в восторге, բայց հիմա բան չեմ ասի:

Ընտրություններին մասնակցելո՞ւ եք:

Իհարկե մասնակցելու եմ, բայց չասեք՝ ո´ւմ եմ ընտրելու: Ես ծայրահեղ իշխանական կուսակցություն եմ, մոռացե՞լ եք:

Ինչ եք կարծում, ինչո՞ւ են ընտրել «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսը:

Ես՝ որպես ծայրահեղ իշխանական կուսակցություն, ամեն ինչ անելու եմ, որ ՀՀԿ-ն անցնի: Ոնց եղել եմ իրանց հետ, տենց էլ կմնամ: Թե ինչ կասեն կամ չեն ասի՝ ես իրանց հետ եմ՝ որպես կուսակցության առաջնորդ:

Իսկ որպես դերասա՞ն:

Որպես քաղաքական գործիչ եմ կիսում իրենց հայացքները, որովհետև իրենք առանց ՔԱՔ-ի բան չեն արել, իսկ որպես դերասան՝ դրա կարիքը չունեմ, ունեմ լավ հանդիսատես, որոնք իմ ներկայացումներին գալուց կուսակցական տոմսերը ցույց չեն տալիս:

Այսինքն՝ եթե քարոզարշավի ընթացքում ձեզ՝ որպես դերասանի առաջարկ լինի, չե՞ք ընդունի:

Որպես արվեստագետ ես համարում եմ, որ արվեստը չպետք է կուսակցական լինի, վե´րջ: Ոչ ոք չպետք է մասնակցի նման քարոզների, երգում եք` երգե´ք, ո՞վ է ընկել ձեր հետեւից:

Շատ երգիչ-երգչուհիներ ասում են՝ «իրենց գործն են անում, եւ դրանում վատ բան չկա»:

Ավելի լավ է՝ ես այդ մասին չխոսեմ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top