Հինգշաբթի , 22 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Առվի հունը փոխվել է, որ ջուրը լցվի ՊԲ նախկին գեներալի ՀԷԿ-ի «պլատինան» (տեսանյութ)

    Առվի հունը փոխվել է, որ ջուրը լցվի ՊԲ նախկին գեներալի ՀԷԿ-ի «պլատինան» (տեսանյութ)

    Հուլիս 11, 2018 17:29 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-
    Վայոց Ձորի մարզում, մասնավորապես, Եղեգիս խոշորացված համայնքում բնակիչների կյանքը վերածվել է մղձավանջի: Պատճառն ամռան այս սեզոնին ոռոգման ջուր չունենալն է:
    Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ֆերմեր Տիգրան Եղոյանը, սարերից իջնող մոտ 3 կմ երկարություն ունեցող առվի հունը փոխվել է, որպեսզի ջուրը գնա և լցվի Պաշտպանության բանակի նախկին գեներալ Հովիկ Օհանյանին պատկանող ՀԷԿ-ի այսպես կոչված «պլատինան»:
    Նրա խոսքերով՝ առվի հունը փոխելու պատճառով խաթարվել է 5-6 գյուղի ոռոգման համակարգի բնականոն գործընթացը:
    Ֆերմերը շարունակում է ահազանգել նմանատիպ ապօրինությունների մասին՝ հրավիրելով ԱԱԾ-ի ուշադրությունը: Նա պատրաստվում է հերթով նկարահանել և ցույց տալ իր բնորոշմամբ՝ նշյալ համայնքում տեղի ունեցող տնտեսական և բնապահպանական հանցագործությունները:
    Մանրամասները՝ Տիգրան Եղոյանի տրամադրած տեսանյութում:
    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top