Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 482.74   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 570.65   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 488.60   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 649.33   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.24   
  •  GEL   Առք` 177.00   Վաճառք` 197.00   ՀՀ ԿԲ` 188.57   
outputra5huxgif
Mostly Sunny
Home » Բժիշկ » ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. 7 նշան, որ շաքար շատ եք օգտագործում

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. 7 նշան, որ շաքար շատ եք օգտագործում

Սեպտեմբեր 29, 2017 13:59 Բժիշկ, Լուրեր A+ / A-

knowledgeofdiabetes_2

Ինչպես ասում են` շաքարը սպիտակ մահ է, այն իրավամբ համարվում է ամենավտանգավոր նյութերից մեկը: Հենց նրա պարունակությունը արյան մեջ դառնում է չափից ավելի բարձր, դա կարող է առաջացնել շաքարային դիաբետ և առողջական այլ լուրջ խնդիրներ` սրտանոթային հիվանդություններ, երիկամների աշխատանքի խանգարում և նույնիսկ կաթված:

Անկախ այն բանից, հիվա՞նդ եք դիաբետով, թե՞ ոչ, շաքարի օգտագործումը պետք է միշտ վերահսկել: Օրգանիզմը միշտ ազդանշաններ է ուղարկում, որ ինչ-որ խանգարումներ կան: Կան 7 ստույգ նշաններ, որ դուք չափից ավելի եք շաքար ուտում:

  1. Քաղցի մշտական զգացում
    Եթե ուտում եք մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքներ, արյան մեջ գլյուկոզի մակարդակը խիստ բարձրանում է: Դա բերում է նրան, որ այն չի թափանցում բջիջների մեջ, որի հետևանքով օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ էներգիա և խնդրում է ուտել: Իսկ դա կարող է բերել ոչ միայն դիաբետի, այլև ճարպակալման:
  2. Մշտական հոգնածություն
    Սա նույն վիճակն է, ինչ քաղցի զգացումը: Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի դեպքում օրգանիզմն անընդունակ է ճիշտ պահպանել և վերամշակել գլյուկոզը, որի հետևանքով դուք ոչ միայն քաղց եք զգում, այլև հոգնած եք:
  3. Հաճախամիզություն
    Երիկամները չեն կարողանում վերամշակել հեղուկը, եթե արյան մեջ գլյուկոզի մակարդակը բարձր է: Այդ պատճառով օրգանիզմը արյունը լուծում է ներբջջային հեղուկի հետ, ինչն իր հերթին բերում է հաճախամիզության:
  4. Ինֆեկցիոն հիվանդություններ
    Շաքարի բարձր մակարդակը բարենպաստ միջավայր է ստեղծում խմորիչների և բակտերիաների բազմացման համար: Միզուղիների ինֆեկցիաներ կարող են առաջանալ թե տղամարդկանց և թե կանանց մոտ, սակայն ավելի հաճախ
    հանդիպում են կանանց մոտ:
  5. Բերանում չորություն
    Ծարավի ուժեղ զգացումը և բերանում չորությունը ստույգ նշաններ են, որ չափից ավելի շատ եք շաքար օգտագործում, չէ՞ որ դա բերում է ջրազրկման: Ջրային բալանսը, իհարկե, պետք է վերականգնել, սակայն դրա համար պետք է ընտրել շաքար չպարունակող ըմպելիքներ, իդեալում` չգազավորված ջուր: Իհարկե, այս կետը չի վերաբերում շոգ ամռանը, երբ օրգանիզմը շատ ըմպելիք է պահանջում:
  6. Մաշկի չորություն
    Մաշկի չորությունը և քորը չափից ավելի շաքար օգտագործելու մեկ այլ նշան են: Ի դեպ, մաշկի թեփոտություն կարող է լինել նաև նախորդ կետերի ֆոնին:
  7. Կենտրոնացման հետ կապված խնդիրներ
    Քանի որ շաքարի բարձր մակարդակը խոչընդոտում է գլյուկոզի ներթափանցումը, մասնավորապես, գլխուղեղի բջիջներ, ուստի մարդը դժվարությամբ է արագ որոշումներ կայացնում և ընդհանրապես երկար է մտածում:

Նման թեմաներ

scroll to top